Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ ապագայում երբեք աշխատանքի չի անցնի անգլիական «Տոտենհեմում»:
«Ես վստահ կարող եմ ասել, որ երբեք, ոչ մի պայմանի դիմաց չեմ գլխավորի «Տոտենհեմը»: Նույն բանը կասեմ նաև 10 տարի անց:
Ուրախ եմ Մոուրինյոյի նշանակման կապակցությամբ: Նա շատ ակումբներում է աշխատել, և մենք պարտավոր ենք հարգել նրա որոշումը»,- Լեմպարդը խոսքը փոխանցում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 20-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում