23:09  ,  22 նոյեմբերի, 2019

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Լեգանեսի» դեմ խաղին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա Լիգայի 13-րդ տուրում արտագնա խաղում ուժերը կչափի «Լեգանեսի» հետ:

Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Լեգանեսի» դեմ հանդիպման հայտացուցակում ընդգրկել է 20 ֆուտբոլիստի:

Թիմի բոլոր առաջատար հարձակվողները՝ Գրիզմանը, Սուարեսը, Դեմբելեն և Մեսին, ընդգրկվել են հայտացուցակում:

«Լեգանես» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English