22:09  ,  22 նոյեմբերի, 2019

Սուարեսը չի հերքել ՄԼՍ տեղափոխության մասին լուրերը

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է իր՝ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնություն տեղափոխության մասին լուրերը:

32-ամյա հարձակվողը հայտարարել է, որ ՄԼՍ-ը գրավիչ առաջնություն է և չի հերքել, որ մտածում է ՄԼՍ տեղափոխության մասին:

«Ես գործող պայմանագիր ունեմ «Բարսելոնայի» հետ և շատ երջանիկ եմ զգում ինձ այս ակումբում: Ցանկանում եմ ողջ ուժերս ներդնել, որպեսզի գավաթներ նվաճեմ «Բարսելոնայի» կազմում:

ՄԼՍ-ը գրավիչ առաջնություն է, և մենք երբեք չենք կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապագայում: Վերջին տարիներին ԱՄՆ-ում ֆուտբոլը մեծ զարգացում է ապրել»,- Սուարեսի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Լուիս Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում