22:46  ,  22 նոյեմբերի, 2019

Թերի. Դե Բրույնեն և Սալահը չէին համապատասխանում «Չելսիի» մակարդակին

Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Թերին պատմել է, թե ինչու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հաջողության չհասան «Չելսիի» կազմում:

«Դե Բրույնեն և Սալահը «Չելսիում» հանդես են եկել այն ժամանակահատվածում, երբ ակումբը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն: Նրանք երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ էին, սակայն չէին համապատասխանում «Չելսիի» մակարդակին:

«Չելսիում» այդ ժամանակ խաղում էին բարձրակարգ ֆուտբոլիստներ և Մոուրինյոն պարզապես հնարավորություն չուներ խաղաժամանակ տրամադրել դե Բրույնեին և Սալահին: 

Ուրախ եմ, որ այժմ նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվում են»,- Թերիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Կևին դե Բրույնեն «Չելսիում» հանդես է եկել 2012-2014 թվականներին, իսկ Մոհամեդ Սալահը՝ 2014-2016 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում