21:12  ,  22 նոյեմբերի, 2019

Ռոնալդուն դուրս է մնացել «Յուվենտուսի» հայտացուցակից

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իտալիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ հանդիպմանը, տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին 34-ամյա Ռոնալդուին դուրս է թողել «Ատալանտայի» դեմ խաղի հայտացուցակից, քանի որ պորտուգալացի հարձակվողը ֆիզիկապես պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ:

«Յուվենտուս» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English