21:47  ,  22 նոյեմբերի, 2019

Աբրամովիչը հետ է կանգնել «Չելսին» վաճառելու մտքից

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր, ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչն առաջիկայում չի պատրաստվում վաճառել ակումբի բաժնետոմսերը:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» բաժնետոմսերը վաճառելու մտքից Աբրամովիչին հետ են պահել Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ «Չելսիի» հաջող մրցելույթները:

Ավելի վաղ բրիտանական պարբերականները հաղորդում էին, որ Աբրամովիչը պատրաստ է վաճառել «Չելսին», եթե ակումբի դիմաց ստանա 2.9 միլիարդ եվրո:

Հիշեցնենք, որ «Չելսին» Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում 26 միավորով երրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English