20:49  ,  22 նոյեմբերի, 2019

Գվարդիոլա. Բարի վերադարձ, Մոուրինյո

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նշանակման մասին:

«Մոուրինյոն հրաշալի մարզիչ է, և ես վստահ եմ, որ նրա գլխավորությամբ «Տոտենհեմն» ավելի ուժեղ կլինի: Բարի վերադարձ, Մոուրինյո:

Այնուամենայնիվ, «Տոտենհեմը» Պոչետինոյի գլխավորությամբ մեծ հաջողությունների է հասել և պետք չէ թերագնահատել նրա կատարած աշխատանքը»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Մաուրիսիո Պոչետինոյին պաշտոնանկ անելու մասին հայտարարեց նոյեմբերի 19-ին, իսկ Ժոզե Մոուրինյոն լոնդոնյան ակումբը գլխավորեց նոյեմբերի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English