19:53  ,  22 նոյեմբերի, 2019

«Արարատը» վերջին պահին փրկվեց պարտությունից

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատարներից Երեւանի «Արարատն» ընդունեց հետնապահներից «Գանձասար-Կապանին»։

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Գանձասարի» կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը։ 

Հանդիպման ավելացված ժամանակում «Արարատի» ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Կոզլովն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ 1 միավոր պարգևելով իր թիմին:

«Արարատը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան», որն այս տուրում նոյեմբերի 23-ին կհյուրընկալվի Վանաձորի «Լոռիին», 26 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Գանձասար-Կապանը» 11 միավորով նախավերջին տեղում է։

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 1։1

Ալեքսանդր Կոզլով, 90+1 - Էմիլ Եղիազարյան, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով