20:16  ,  22 նոյեմբերի, 2019

Զիդան․ Բեյլը դեռ կարող է դարձյալ դառնալ «Ռեալի» առանցքային խաղացողը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ուելսի հավաքականից իսպանական ակումբ վերադարձած կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ չի քննարկել «Ուելս, գոլֆ, Մադրիդ։ Հենց այս հերթականությամբ» գրությամբ Ուելսի դրոշի միջադեպը, որը տեղի էր ունեցել Հունգարիայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին խաղից հետո։ Ուելսը հաղթել էր 2։0 հաշվով եւ նվաճել Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

«Բեյլի հետ խոսել եմ այնպես, ինչպես մյուս խաղացողների հետ։ Մենք քննարկել ենք միայն ֆուտբոլային հարցեր։ Բեյլը լավ վիճակում է եւ մարզվում է բոլորի հետ։

Դրոշի միջադեպի հետ կապված աղմուկը շատ էր, բայց մենք պետք է կենտրոնանանք ֆուտբոլի վրա։ Կարծում եմ՝ Բեյլը դեռ կարող է դարձյալ դառնալ մեր թիմի առանցքային խաղացողը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ռեալը» նոյեմբերի 23-ին կընդունի «Ռեալ Սոսյեդադին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English