18:42  ,  22 նոյեմբերի, 2019

Յուրգեն Կլոպ․ Չհավատացի, երբ լսեցի Պոչետինոյի պաշտոնանկության մասին

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի հեռացումը Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Մաուրիսիոն ֆանտաստիկ աշխատանք է կատարել «Տոտենհեմում»։ Նա գերազանց տղա է, իմ առաջին մրցակիցն էր Պրեմյեր լիգայում, մենք ունենք մեր պատմությունը։

Պոչետինոյի պաշտոնանկությունը դարձավ մեծ իրադարձություն։ Չհավատացի, երբ առաջին անգամ լսեցի այդ մասին։ Հույս ունեմ, որ նա կվայելի մի քանի շաբաթ հանգիստը։ Հետո նա կստանա լավ առաջարկ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» եզրափակիչում 2։0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս