19:15  ,  22 նոյեմբերի, 2019

Սուլշեր․ Իսկապես լավ է, որ Մոուրինյոն վերադարձավ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Լոնդոնի «Տոտենհեմում» տեղի ունեցած մարզչական փոփոխությունը։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, որը 2018թ․ դեկտեմբերին հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»։

«Իսկապես լավ է, որ Մոուրինյոն վերադարձավ։ Հատկապես, դա լավ է լրագրողների համար, քանի որ դուք ավելի շատ գրելու բան կունենաք։

Ինչ վերաբերում է Պոչետինոյին, ապա տխուր է, երբ Ամանորից առաջ գործընկերդ եւ լավ մարդը կորցնում է աշխատանքը։

Այն խոսակցությունները, թե Պոչետինոն կարող է ինձ փոխարինել, ինձ չեն անհանգստացնում։ Ես կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ Մշտապես խոսում եմ ակումբի ղեկավարության հետ, եւ այլ ակումբներում մարզչական փոփոխությունները մեր ակումբում ոչինչ չեն փոխում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 24-ին կհյուրընկալվի «Շեֆիլդ Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում