16:09  +04,  22 նոյեմբերի, 2019

Ունաի Էմերի․ Ամենագլխավորը երկրպագուների հետ հարաբերությունների լավացումն է

Ամենագլխավորը երկրպագուների հետ հարաբերությունների լավացումն է, ասել է Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումից հետո։ «Արսենալը» նոյեմբերի 23-ին տանը կմրցի «Սաութհեմփթոնի» հետ։

«Առաջնությունը վերսկսվում է, եւ մենք կձգտենք մոտենալ առաջատար քառյակին։ Պետք է ավելի լավ խաղանք, ավելի լավ վերահսկենք խաղը մինչեւ վերջին րոպեն, դրսեւորենք բնավորություն եւ մեր ուժեղ կողմերը, ինչը մեզ չի հաջողվում անել տանը։ Հույս ունեմ, որ վաղը ամեն ինչ կփոխվի դեպի լավը»,- Էմերիի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

«Արսենալը» Պրեմյեր լիգայում հաղթանակ չի տարել նախորդ չորս խաղում անընդմեջ եւ 12 տուրից հետո 17 միավորով 6-րդ տեղում է։ Չորրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» ունի 25 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ