15:09  +04,  22 նոյեմբերի, 2019

Առանց առաջատարների անցկացվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը (ֆոտո)

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները: Նոյեմբերի 17-22-ը Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայացավ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր 63 մարզիկ Երեւանից եւ մարզերիգ:

Առաջնությունն անցկացվեց 8 քաշային կարգերում: Հայաստանի չեմպիոններ դարձան Սեյրան Եղիկյանը (52 կգ, Շիրակ), Արթուր Ղազարյանը (57 կգ, Էջմիածին), Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ, Լոռի-Դինամո), Արսեն Գրիգորյանը (69 կգ, Արաբկիր քոլեջ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ, Լոռի-Դինամո), Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ, ՀՄՄ), Դավիթ Բոնոյան (91 կգ, Վաղարշապատ) եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ, Ախուրյան):

Առաջնությանը չմասնակցեցին Հայաստանի առաջատար բռնցքամարտիկները՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (Եվրոպական 2-րդ խաղերի չեմպիոն), երկու անգամ աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, Եվրոպայի չեմպիոն(Եվրոպական 2-րդ խաղերի չեմպիոն) Արթուր Հովհաննիյանը, այս տարի Եկատերինբուրգում անցկացված աշխարհի առաջնության կիսաեզրափակիչներ հասած Արման Դարչինյանն ու Հենրիկ Սարգսյանը: Հայաստանի առաջնությանը չեն մանակցել նաեւ ՀԱՕԿ-ի հովանու ներքո ստեղծված մյուս բռնցքամարտի ֆեդերացիայի ներկյացուցիչները:

Ըստ հավաքականի մարզիչ Վահան Ադիլխանյանի, բոլոր մարզադրոցներին ուղարկվել է մասնակցության հրավեր: Առաջնության արդյունքներով ձեւավորվելու է Հայաստանի հավաքականը: Ազատված 4 առաջատար բռնցքամարտիկները կհամալրեն նոր ձեւավորված կազմը: Թիմը հունվարից կնախապտրաստվի օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Նշենք, որ դեկտեմբերի 12-22-ը ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելու է «Կաշվե ձեռնոց» մրցաշար, որի արդյունքներով ձեւավորվելու է բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս