14:48  ,  22 նոյեմբերի, 2019

Ռոնալդուն չի օգնի «Յուվենտուսին»

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպմանը։ Այդ մասին նախախաղային ասուլիսում հայտնել է թուրինյան ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։

«Ռոնալդուն երեքշաբթի ինձ ասաց, որ վատ է զգում իրեն։ Որոշ ժամանակահատվածներում խաղացողներին անհրաժեշտ է ժամանակ վերականգնման համար։ Մեր նպատակն է Ռոնալդուի վերադարձը Չեմպիոնների լիգայի խաղերին»,- Սարիի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։

«Ատալանտա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում