11:43  ,  22 նոյեմբերի, 2019

Լևոն Արոնյանը մեկնարկում է Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարում (ֆոտո)

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նոյեմբերի 22-26-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կմասնակցի արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին, որը Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։

10 մասնակիցների թվում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, հնդիկներ Պենտալա Հարիկրիշնան եւ Վիդիտ Գուջրատին։

Մինչև մեկնարկային տուրի պարտիաների սկսվելը մրցաշարի մասնակիցները մասնակցել են Tata Steel Chess India Rapid & Blitz-ի բացման արարողությանը:

Նոյեմբերի 22-ին Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի և նորվեգացի Մագնուս Կարլսենի, սևերով՝ հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում Լեւոն Արոնյանը կիսում է չորրորդ տեղը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։

Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Image may contain: 8 people, people smiling, people standing and outdoor

Image may contain: 9 people, people smiling, people standing, shoes and suit

Image may contain: 14 people, people smiling, people standing and suit

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում