12:14  ,  22 նոյեմբերի, 2019

Մոուրինյոն ցանկանում է Իբրահիմովիչին տեսնել «Տոտենհեմում»

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքի անգլիական «Տոտենհեմի» հետ:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ Իբրահիմովիչին «Տոտենհեմում» տեսնելու ցանկություն հայտնել է լոնդոնյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը վստահ է, որ Իբրահիմովիչի ներկայությունը հոգեբանորեն դրական ազդեցություն կունենա թիմի ֆուտբոլիստների վրա:

Զլատան Իբրահիմովիչը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և Միլանի «Ինտերում»:

Շվեդ հարձակվողի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Ամերիկյան ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ նոր պայմանագիր չի առաջարկելու 38-ամյա հարձակվողին:

ՄԼՍ-ի ավարտված մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում