11:13  ,  22 նոյեմբերի, 2019

Սիմոնե Ինձագին կարող է գլխավորել «Նապոլին»

Հռոմի «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտնվել է իտալական «Նապոլիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Calciomercato-ն:

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանից հետո պայմանագիր կնքել Ինձագիի հետ, իսկ եթե առաջիկա խաղերում «Նապոլին» շարունակի միավորներ կորցնել, ապա Ինձագին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի ավելի շուտ:

Ավելի վաղ իտալական մարզական պարբերականները հաղորդում էին, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին լարված հարաբերություններ ունի ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ և մտածում է հրաժարական ներկայացնելու մասին:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 12-րդ տուրից հետո «Նապոլին» 19 միավորով 7-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում