10:21  ,  22 նոյեմբերի, 2019

Բեյլը մտադիր չէ վերադառնալ «Տոտենհեմ»

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի պատրաստվում պայմանագիր կնքել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ, տեղեկացնում է El Chiringuito-ն:

30-ամյա կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել Չինաստանի առաջնությունը ներկայացնող թիմերից մեկը և կմերժի «Տոտենհեմի» առաջարկը:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պահանջել է ակումբի ղեկավարությունից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Բեյլի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը «Ռեալի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում