00:06  ,  22 նոյեմբերի, 2019

Կուադրադոն նոր պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն կշարունակի մրցելույթներն իտալական ակումբի կազմում:

31-ամյա կիսապաշտպանը նոր՝ ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ: Կուադրադոյի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

«Ուրախ եմ նոր պայմանագրի կապակցությամբ: Հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Յուվենտուսի» կազմում և ցանկանում եմ մեծ հաջողությունների հասնել այստեղ»,- Կուադրադոյի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:

Խուան Կուադրադոն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում