23:50  ,  21 նոյեմբերի, 2019

Նեյմարն ապաքինվել է վնասվածքից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կկարողանա մասնակցել Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Լիլի» հետ խաղին, հայտարարել է փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

«Նեյմարն ապաքինվել է վնասվածքից և լիարժեք մարզումներ է անցկացնում թիմի կազմում: Կարծում եմ, որ նա կկարողանա մասնակցել «Լիլի» հետ հանդիպմանը, սակայն այս հարցում վերջնական որոշում կընդունենք հանդիպման օրը»,- Տուխելի խոսքը մեջբերում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ՊՍԺ - «Լիլ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրից հետո ՊՍԺ-ն 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում