23:13  ,  21 նոյեմբերի, 2019

Ազար. Բազմիցս մերժել եմ ՊՍԺ-ին

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է, որ հանուն «Ռեալ Մադրիդ» տեղափոխության՝ մերժել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի առաջարկները:

«Բազմիցս մերժել եմ ՊՍԺ-ի առաջարկները: Ցանկություն չունեմ հանդես գալ Ֆրանսիայի առաջնությունում և վստահ եմ, որ երբեք չեմ համաձայնվի տեղափոխվել ՊՍԺ:

Ես երազում էի խաղալ «Ռեալում» և որևէ այլ առաջարկ պատրաստ չէի քննարկել»,- Ասարի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը Լոնդոնի «Չելսիից» «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս