22:49  ,  21 նոյեմբերի, 2019

«Բավարիայի» ղեկավարությունը հանդիպել է Պոչետինոյի ներկայացուցիչների հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, տեղեկացնում է Bild-ը:

«Բավարիայի» ղեկավարությունը հանդիպել է Պոչետինոյի ներկայացուցիչների հետ և քննարկել 47-ամյա արգենտինացի մասնագետի տեղափոխության մանրամասները:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Մաուրիսիո Պոչետինոյին հեռացրել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից նոյեմբերի 19-ին:

Պոչետինոն «Տոտենհեմում» աշխատանքը սկսել էր 2014 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում