21:16  ,  21 նոյեմբերի, 2019

«Յուվենտուսը» համաձայնության է եկել «Լոկոմոտիվի» կիսապաշտպանի տեղափոխության հարցում

Ռուսական «Լոկոմոտիվի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը 2020 թվականի ամռանը կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Sport Mediaset-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» ներկայացուցիչները երկար ժամանակ ուշադրությամբ հետևել են Միրանչուկի մրցելույթներին և 24-ամյա կիսապաշտպանի խաղի կայունության մեջ համոզվելուց հետո բանակցություններ սկսել «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Միրանչուկը «Լոկոմոտիվի» կազմում դարձել է 8 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում