19:21  ,  21 նոյեմբերի, 2019

Վարազդատ Հարոյան․ Հավաքականի գլխավոր մարզիչն իրավունք չունի այդպիսի բան ասել

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին խաղում Իտալիայի հավաքականից կրած 1։9 հաշվով պարտությունը։

«Իտալացիների հետ հանդիպումն ահավոր դասավորվեց մեր թիմի համար, մենք շատ վատ խաղացինք։ Սա երկրորդ խաղն էր հավաքականում 5 պաշտպանների սխեմայով։ Մենք ահավոր սկսեցինք, մեկ րոպեում երկու գոլ բաց թողեցինք, եւ չկարողացան ուշքի գալ դրանից հետո։

Երբ խաղի ժամանակ նայում էի լուսատախտակին, չէի հավատում աչքերիս, իսկ խաղից հետո մեզնից ոչ ոք չէր հասկանում, թե ինչ տեղի ունեցավ։ Ես մինչեւ հիմա շոկի մեջ եմ, արդեն չորրորդ օրն է տեղս չեմ գտնում։

Հիմա երեւի ամբողջ աշխարհը խոսում է այդ պարտության մասին։ Մենք այդ հաշվով պետք է չպարտվեինք։ 1։9 հաշիվն անթույլատրելի է Հայաստանի հավաքականի համար, որն ունի բարձրակարգ եւ մրցունակ կազմ։

Պատկերացրեք իմ զգացումները, երբ այդպիսի մղձավանջից հետո, երբ չես գիտակցում տեղի ունեցածը, մամուլի ասուլիսի է դուրս գալիս Աբրահամ Խաշմանյանը եւ հայտարարում, որ սա Հայաստանի ազգային հավաքականը չէր, այլ պարզապես հավաքական էր։ Այդպիսի խոսքերից հետո ավելի շատ չարություն ես զգում։ Հավաքականի գլխավոր մարզիչն իրավունք չունի այդպիսի բան ասել իր ֆուտբոլիստների հասցեին»,- Վարազդատ Հարոյանի խոսքը մեջբերում է ռուսական Sport24-ը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ գործկոմը այդ պարտությունից հետո նոյեմբերի 21-ին տեղի ունեցած արտահերթ նիստում նախագահ Արթուր Վանեցյանի հետ հրաժարական է ներկայացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում