20:11  ,  21 նոյեմբերի, 2019

«Ռեալի» հարձակվողը կոտրվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը ձախ ոտքի բութ մատի կոտրվածք է ստացել, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղադաշտ նրա վերադարձի ժամկետը դեռ հստակ չէ։

Լուկաս Վասկեսի ծառայություններով հետաքրքված են Լոնդոնի «Արսենալը», իտալական «Ռոման» ու գերմանական «Բայերը»։ Չի բացառվում, որ արդեն այս ձմռանը 28-ամյա ֆուտբոլիստը հեռանա մադրիդյան թիմից։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Վասկեսը «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում