18:41  ,  21 նոյեմբերի, 2019

Դիեգո Կոստան վիրահատվել է

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վիրահատվել է ողնաշարի պարանոցային հատվածի միջողային սկավառակի ճողվածքի պատճառով, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Վիրահատությունը հաջող է անցել, եւ ֆուտբոլիստն առաջիկայում կվերսկսի անհատական մարզումները։ Դիեգո Կոստայի վերադարձը խաղադաշտ սպասվում է հաջորդ տարվա ապրիլին։

Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան մասնակցել է 13 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում