18:16  +04,  21 նոյեմբերի, 2019

Դավիդ Վիլյա․ Իսպանիայի հավաքականն ունի հսկայական ներուժ

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան կանխատեսել է, որ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարում Իսպանիայի հավաքականի գլխավոր հարվածային ուժը կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան։

«Իսպանիայի հավաքականն ունի հսկայական ներուժ։ Թիմում հասունանում են գերազանց հարձակվողներ։ Ալվարո Մորատան գերազանց մարզավիճակում է։ Եվրո-2020-ում նա կունենա առանցքային նշանակություն Իսպանիայի հավաքականի համար։ Շատ կարեւոր է, որ «Աթլետիկոյում» հոգատար են նրա նկատմամբ։  

Ժերար Մորենոն կամ Ռոդրիգոն եւս ֆանտաստիկ մակարդակի վրա են։ Պակո Ալկասերը գոլ է խփում գրեթե ամեն խաղում»,- Դավիդ Վիլյայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում դարձյալ նշանակվել է Լուիս Էնրիկեն, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ