17:09  +04,  21 նոյեմբերի, 2019

Red Eagles շարժման հիմնադիր․ ՀՖՖ գործկոմը պետք է հրաժարական ներկայացնի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում շարունակվում է գործադիր կոմիտեի արտահերթ նիստը:

Քիչ առաջ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ հանդիպում ունեցան Red Eagles ֆան շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանն եւ շարժման մյուս անդամները:

Հանդիպումից հետո Դենիս Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել էին ՀՖՖ նախագահին իրենց պահանջը ներկայացնելու:

«Բոլորը պետք է հրաժարական տան, քանի որ բոլորն են պատասխանատու հայկական ֆուտբոլում տիրող այս իրավիճակի համար: Հանդիպում քննարկում ունեցանք ՀՖՖ նախագահի հետ եւ ներկայացրեցինք մեր պահանջը՝ գործկոմի հրաժարականը: Գործկոմի նիստը դեռ շարունակվում է: Այնտեղ մարդիկ կան, որոնք ֆուտբոլի հետ կապ չունեն, ֆուտբլային մարդ չեն: Արթուր Վանեցյանն էլ այդքան ֆուտբոլային չէ:

Արթուր Վանեցյանն էլ է կիսում այդ կարծիքը, որ հեռացումներ պետք է լինեն: Մենք հասկանում ենք, որ գործկոմում կան ֆուտբոլային դեմքեր: Նրանք կարող են նորից առաջադրվել: Մենք 1,5 տարի է ասում ենք, որ ֆուտբոլում կան լուրջ խնդիրներ: Նոր բոլորը գալիս են մեր տեսակետին, որ կան լուրջ խնդիրներ։ Գրանցված, բայց ոչ մի գործունեություն չծավալող ֆուտբոլային ակումբները պետք է մաքրվեն: Մեր պահանջն է, որ բոլորը հեռանան:

Մեր պայքարը շարունակական կլինի, եթե ամբողջ գործկոմը հրաժարական չտա. գործողություններ կկատարենք»,- ասաց Դենիս Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Հունաստան (0։1) խաղի ժամանակ Red Eagles շարժման անդամները «ԳՈՐԾԿՈՄ OUT» գրությամբ պաստառ էին պարզել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ