17:48  ,  21 նոյեմբերի, 2019

«Յուվենտուսը» «Ռեալի» հետ կպայքարի Կիլիան Մբապեի տրանսֆերի համար

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է պայքարել Մադրիդի «Ռեալի» հետ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, հաղորդում է Tuttosport-ը։

Այս շաբաթ «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի լեգենդ Միշել Պլատինին հայտարարել էր, որ Մբապեի համար իդեալական կլինի Իտալիայի առաջնությունը։ Պլատինին կանխատեսել է, որ հաջորդ տասնամյակի գլխավոր ֆուտբոլային աստղը կլինի հենց Մբապեն, եւ հիմա ճիշտ ժամանակն է նրան ձեռք բերելու համար։

Մբապեին Արքայական թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Իսպանական ակումբը պատրաստ է 250 միլիոն եվրո տրամադրել նրա տրանսֆերի համար։

Մպաբեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում