14:09  ,  21 նոյեմբերի, 2019

ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստ (LIVE)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մեկնարկել է գործադիր կոմիտեի արտահերրթ նիստը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Օրակարգում հայկական ֆուտբոլում, ֆեդերացիայում եւ հավաքականում տիրող իրավիճակի քննարկումն է:

Հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հրաժարականի հարց չկա, բայց չի բացառվում, որ հարցը բարձրացվի եւ դրվի քննարկման: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից: Արտահերթ նիստը ըստ նախնական հայտարարության նշանակված էր 14:00-ին:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նիստի մեկնարկից 1,5 ժամ առաջ ժամանեց ֆեդերացիա եւ նախնական ժողով անցկացրեց շենքի առջեւ իրեն սպասող մի խումբ մարդկանց հետ, այդ թվում հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումից: Նիստի մեկնարկից րոպեներ առաջ ֆեդերացիա ժամանեցին գործոկի անդամներ Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արեն Մկրտչյանը, այլ անդամներ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020 ընտրական փուլի J խմբի վերջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը ձախողվեց՝ Հայաստան - Հունաստան (0:1) եւ Իտալիա - Հայաստան (1-9): Իտալիայից կրած խոշոր հաշվով պարտվելուց հետո հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Պալերմոյում հայտարարեց, որ ՀՖֆ ղեկավարության կողմից իր հրաժարականի պահանջ լինելու դեպքում պատրաստ է հեռանալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով