Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական ակումբի նախագահ Դենիել Լեւիին խնդրել է թույլ չտալ թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը, գրում է բրիտանական The Telegraph-ը։
Պորտուգալացի մասնագետը վստահ է, որ Քեյնի եւ այս կազմի մյուս խաղացողների հետ կկարողանա նվաճել տիտղոսներ, սակայն խնդրել է դրան սպասել առնվազն մեկ լիարժեք մրցաշրջան։
Հարի Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Տոտենհեմը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ 0։2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում