Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ուրախությամբ են ընդունել Ժոզե Մոուրինյոյի նշանակման մասին լուրը, քանի որ նրանք դեմ էին պորտուգալացի մասնագետի վերադարձին, գրում է իսպանական Sport.es-ը։ Մոուրինյոն Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանին եւ դիտարկում էր նաեւ Մոուրինյոյի տարբերակը, որը 2018թ․ դեկտեմբերի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո չուներ մարզչական աշխատանք։
56-ամյա Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին եւ շարունակում է ունենալ լավ հարաբերություններ Պերեսի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում