11:16  ,  21 նոյեմբերի, 2019

Սնեյդեր. Կարող էի գտնվել այն մակարդակի վրա, ինչ Մեսին և Ռոնալդուն, սակայն չցանկացա

Միլանի «Ինտերի» և Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ուեսլի Սնեյդերը հայտարարել է, որ կարող էր արժանանալ «Ոսկե գնդակին», սակայն չի ցանկացել մրցակցել Մեսիի և Ռոնալդուի հետ:

«Վստահ եմ, որ եթե ամբողջ ուժերս ներդնեի, որպեսզի գտնվեի այն մակարդակի վրա, ինչ Մեսին և Ռոնալդուն, ապա կստանայի «Ոսկե գնդակը»:

Ես չցանկացա մրցակցել Մեսիի և Ռոնալդուի հետ և դա ճիշտ որոշում եմ համարում: 

Գոհ եմ իմ կարիերայից, քանի որ նվաճել եմ բոլոր այն տիտղոսները, որոնք հնարավոր էր նվաճել»,- Սնեյդերի խոսքը փոխանցում է Voetbalzone-ը:

Հիշեցնենք, որ Ուեսլի Սնեյդերը Հոլանդիայի ազգային հավաքականում հանդես է եկել 2003-2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում