09:17  ,  21 նոյեմբերի, 2019

«Ռեալը» ցանկանում է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» սանի հետ

Հոլանդական «Այաքսի» և Կամերունի ազգային հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան հնարավոր է՝ մարզական կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում»:

Tuttomercato-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» 23-ամյա Օնանային դիտարկում է որպես ապագայում Տիբո Կուրտուային փոխարինող:

Ընթացիկ մրցաշրջանում Օնանան «Այաքսի» կազմում մասնակցել է 22 հանդիպման և բաց թողել 18 գոլ:

Անդրե Օնանան կատալոնական «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է: Կամերունցի դարպասապահը «Բարսելոնայի» համակարգում հանդես է եկել 2010-2015 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում