00:44  ,  21 նոյեմբերի, 2019

Մոուրինյո. Գոհ եմ այն կազմից, որն ունեմ իմ տրամադրության տակ

Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական թիմում իր առաջին մարզումն անցկացնելուց հետո խոսել է ակումբի կազմի մասին:

«Գոհ եմ այն կազմից, որն ունեմ իմ տրամադրության տակ: «Տոտենհեմում» խաղում են մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ մենք մեծ հաջողությունների ենք հասնելու:

Այժմ «Տոտենհեմը» Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է: Ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Տոտենհեմը» լրիվ այլ տեղում է գտնվելու»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժոզե Մոուրինյոն «Տոտենհեմի» հետ պայմանագիր կնքելիս ակումբի ղեկավարությունից պահանջել է իրականացնել Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում