22:36  ,  20 նոյեմբերի, 2019

Մոուրինյոն առաջին մարզումն է անցկացրել «Տոտենհեմում» (ֆոտո)

Անգլիական «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջին մարզումն է անցկացրել լոնդոնյան թիմի կազմում:

«Տոտենհեմի» ֆուտբոլիստները Մոուրինյոյի գլխավորությամբ վերականգնողական մարզում են անցկացրել՝ պատրաստվելով Պրեմյեր լիգայի 13-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ արտագնա հանդիպմանը:

«Տոտենհեմն» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակման մասին հայտարարել է նոյեմբերի 20-ին:

Նշենք, որ «Վեսթ Հեմ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում