23:15  ,  20 նոյեմբերի, 2019

Հայտնի է՝ որքան փոխհատուցում «Տոտենհեմը» կվճարի Պոչետինոյին

Անգլիական «Տոտենհեմի» ղեկավարությունն ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պայմանագիրը խզելու համար արգենտինացի մասնագետին շուրջ 20 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի, տեղեկացնում է Sky Sports-ը:

Նոյեմբերի 19-ին Մաուրիսիո Պոչետինոն հանդիպել էր «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ, իսկ հանդիպումից հետո անգլիական ակումբը հայտարարել էր Պոչետինոյի պաշտոնանկության մասին:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ 47-ամյա Պոչետինոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս