Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն օրինականացրել է հարաբերություններն իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ:
El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Ռոնալդուի և Ռոդրիգեսի հարսանիքը տեղի է ունեցել Մարոկկոյում: Հարսանիքին ներկա են գտնվել միայն զույգի մտերիմները:
Նշենք, որ զույգն ունի 4 երեխա, որոնցից միայն մեկն է համատեղ՝ Ալանա Մարտինան:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հանդիպում են շուրջ 3 տարի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում