23:50  ,  20 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Ջեկոյին

Իտալական «Ռոմայի» և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, տեղեկացնում է ESPN-ն:

Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը պահանջել է թիմի ղեկավարությունից ձմռանը նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել և կարծում է, որ 33-ամյա հարձակվողն իդեալական տարբերակ է ակումբի հարձակման գիծն ուժեղացնելու համար:

Այնուամենայնիվ, Սուլշերը նոր ֆուտբոլիստների տեղափոխության հարցում չի կարողանում համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» նախագահ Էդ Վուդվորդի հետ, որը դեմ է տարիքով մեծ ֆուտբոլիստների տեղափոխությանը:

Ավելի վաղ բրիտանական պարբերականները տեղեկացնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում