21:08  ,  20 նոյեմբերի, 2019

Մոուրինյոն առաջին տրանսֆերային պահանջն է ներկայացրել «Տոտենհեմի» ղեկավարությանը

Անգլիական «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբը ձեռք բերի Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Walesonline-ի հաղորդմամբ՝ Մոուրինյոն Բեյլին ձեռք բերելու պահանջ «Տոտենհեմին» ներկայացրել է մինչև ակումբի հետ պայմանագիր կնքելը:

Գարեթ Բեյլը «Տոտենհեմում» է հանդես եկել 2007-2013 թվականներին, այնուհետև՝ պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմն» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Մոուրինյոյին նշանակելու մասին հայտնել է նոյեմբերի 20-ին: Պորտուգալացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում