20:36  ,  20 նոյեմբերի, 2019

Մաուրիսիո Պոչետինոն՝ Մյունխենի «Բավարիայի» թիրախում

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հնարավոր է՝ գլխավորի Մյունխենի «Բավարիան»:

Bild-ի հաղորդմամբ՝ «Բավարիան» բանակցություններ կսկսի արգենտինացի մասնագետի հետ, որպեսզի վերջինս ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքի Գերմանիայի չեմպիոնի հետ:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Պոչետինոյի պաշտոնանկության մասին հայտարարել է նոյեմբերի 19-ին: 47-ամյա մասնագետին անգլիական ակումբում փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:

Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում