19:55  ,  20 նոյեմբերի, 2019

«Տոտենհեմի» խաղացող․ Պոչետինոյի պաշտոնանկությունը շոկ էր ինձ համար

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Ուելսի հավաքականի պաշտպան Բեն Դեւիսի համար անգլիական ակումբի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության մասին լուրը եղել է անակնկալ։ 

«Ես ոչինչ չգիտեի այդ պաշտոնանկության մասին։ Ուելսի հավաքականին այդ մասին հայտնեցին Հունգարիայի հավաքականի հետ խաղից հետո։ Դա շոկ էր ինձ համար։

Պոչետինոն գերազանց աշխատանք է կատարել։ Հինգ տարի ես մեծ հաճույքով խաղացել եմ նրա ղեկավարությամբ։ Ափսոս, որ նա հեռացավ»,- Բեն Դեւիսի խոսքը մեջբերում է BBC-ն։

Պոչետինոյին փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Պոչետինոյի գլխավորությամբ անցած մրցաշրջանում հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ 0։2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում