19:14  ,  20 նոյեմբերի, 2019

Մասիմո Մորատի․ «Ինտերի» բոլոր ֆանատները երազում են Մոուրինյոյին մի օր տեսնել Միլանում

Իտալական «Ինտերի» նախկին սեփականատեր Մասիմո Մորատին հույս է հայտնել, որ ապագայում պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն կվերադառնա միլանյան ակումբ։

«Մոուրինյոն այսքան երկար ժամանակ աշխատանք չուներ, քանի որ սպասում էր այնպիսի նախագծի, որն առավել կմոտիվացներ իրեն։ Այժմ նա Լոնդոնում է եւ միացել է մեծ հեղինակություն ունեցող ակումբի, որն անցած մրցաշրջանում հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

«Ինտերի» բոլոր ֆանատները երազում են Մոուրինյոյին տեսնել Միլանում։ Մենք հույս ունենք, որ դա մի օր տեղի կունենա։ Իհարկե, Անտոնիո Կոնտեն հիմա կատարում է գերազանց աշխատանք եւ ֆուտբոլիստներից կորզում է հնարավոր առավելագույնը»,- Մորատիի խոսքը մեջբերում է  Tuttomercatoweb-ը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Տոտենհեմում» փոխարինել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում