18:15  ,  20 նոյեմբերի, 2019

ESPN․ Բեյլի եւ «Ռեալի» հարաբերություններում կա չարություն եւ անտարբերություն

Մադրիդի «Ռեալում» արձագանքել են թիմի խաղացող Գարեթ Բեյլի արարքին Ուելսի հավաքականի հետ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելուց հետո։ Ընտրական մրցաշարի վերջին խաղում Հունգարիայի հավաքականին 2։0 հաշվով հաղթելուց հետո Բեյլը երկրպագուից վերցրել էր Ուելսի դրոշը, որի վրա գրված է եղել «Ուելս, գոլֆ, Մադրիդ։ Հենց այս հերթականությամբ»։ Ֆուտբոլիստը լուսանկարվել էր այդ դրոշով՝ անուղղակի ծաղրելով Արքայական ակումբին։

«Ռեալի» մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Բեյլը առաջին հերթին մտածում է Ուելսի հավաքականի, հետո՝ գոլֆի, վերջում՝ «Ռեալի» մասին։

ESPN-ի աղբյուրը «Ռեալում» նշել է, որ Բեյլի արարքը շատ վատ կատակ է, եւ ակումբի ու ֆուտբոլիստի միջեւ այժմ կա չարություն ու անտարբերություն։

Սպասվում է, որ ձմռանը կամ հաջորդ ամռանը Բեյլը կլքի իսպանական ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում