16:53  ,  20 նոյեմբերի, 2019

Կեւին Դե Բրույնե․ Սա խայտառակություն է, աղճատվում է մրցակցությունը

Բելգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն դժգոհել է, որ դեռ մինչեւ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը մրցակիցների մեծ մասն արդեն հայտնի է։ Բելգիայի հավաքականը կխաղա Ռուսաստանի եւ Դանիայի հետ։

Երրորդ մրցակիցը կլինի կամ Ուելսը, կամ Ֆինլանդիան։ Չորրդր մրցակիցը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆից հետո, որը տեղի կունենա 2020թ․ գարնանը։

«Սա խայտառակություն է, աղճատվում է մրցակցությունը։ Ֆուտբոլն ավելի ու ավելի վարծվում է բիզնեսի»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է HLN-ը։

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 12-ը 12 երկրի 12 քաղաքում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով