16:16  ,  20 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Ստերլինգին դարձնել Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է թիմի հարձակվող Ռահիմ Ստերլինգին առաջարկել նոր պայմանագիր՝ նրան դարձնելով Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը, հաղորդում է dailymail-ը։

2018թ․ նոյեմբերին կնքած պայմանագրով անգլիացի ֆուտբոլիստն այժմ ստանում է շաբաթական 350 հազար եվրո։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

«Մանչեսթեր Սիթին» ստիպված է բարձրացնել Ստերլինգի աշխատավարձը, որպեսզի կարողանա դիմագրավել «Ռեալի» եւ «Բարսելոնայի» հավակնություններին։ Լա Լիգայի առաջատարները հաջորդ ամռանը կփորձեն ձեռք բերել Ստերլինգին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ստերլինգը մասնակցել է 11 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում