15:52  +04,  20 նոյեմբերի, 2019

Մոուրինյոն Պոչետինոյից գրեթե 2 անգամ շատ կստանա «Տոտենհեմում»

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակված պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն կստանա տարեկան 15 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում  Daily Mail-ը։

Դա գրեթե կրկնակի գերազանցում է նոյեմբերի 19-ին պաշտոնանկ արված արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի աշխատավարձը «Տոտենհեմում»։

Մոուրինյոն անգլիական թիմը գլխավորել է նոյեմբերի 20-ին։ 56-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ