15:09  ,  20 նոյեմբերի, 2019

Քեյնը շնորհակալություն է հայտնել Պոչետինոյին՝ իր երազանքներն իրականություն դարձնելու համար

«Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը թվիթերյան գրառումով շնորհակալություն է հայտնել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, որին փոխարինել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։

«Ես միշտ շնորհակալ կլինեմ, որ Դուք օգնեցիք ինձ իրականություն դարձնել իմ երազանքները։ Նախորդ 5,5 տարում մենք ունեցել ենք մի քանի անհավանական պահեր, որոնք ես երբեք չեմ մոռանա։ Դուք եղել եք ոչ միայն իմ մարզիչը, այլեւ՝ իմ ընկերը։ Շնորհակալ եմ այդ հարաբերությունների համար։ Հաջողություն եմ մաղթում կարիերայի հաջորդ փուլում»,- գրել է Հարի Քեյնը։

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Պոչետինոյի գլխավորությամբ անցած մրցաշրջանում հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ 0։2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում