14:44  ,  20 նոյեմբերի, 2019

Մոուրինյոն ամենաշատը հաղթել է «Տոտենհեմին»

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակված պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նախկին թիմերը 13 պաշտոնական հանդիպումներում հաղթանակ են տարել «Տոտենհեմի» նկատմամբ։ Ոչ մի այլ թիմի այդքան շատ չի հաղթել Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում, հաղորդում է Opta-ն։

Մոուրինյոն պաշտոնում նշանակվել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի հեռացումից 11 ժամ անց։

Մոուրինյոն 2018թ․ դեկտեմբերին հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդից» եւ դրանից հետո զբաղվել էր հեռուստամեկնաբանի եւ ֆուտբոլային փորձագետի աշխատանքով։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Տոտենհեմը» 14 միավորով 14-րդ տեղում է։ Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում հյուրընկալվելով «Վեստ Հեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում