13:47  ,  20 նոյեմբերի, 2019

Գարեթ Բեյլը ծաղրել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը բուռն է նշել Ուելսի հավաքականի դուրս գալը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ։

Հունգարիայի հավաքականի նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո Գարեթ Բեյլը երկրպագուից վերցրել է իրեն վերաբերող եւ Մադրիդի «Ռեալին» ծաղրող գրությամբ Ուելսի դրոշը։ «Ուելս, գոլֆ, Մադրիդ։ Հենց այս հերթականությամբ»։ Բեյլը լուսանկարվել է այդ դրոշով։

30-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հանդես չի եկել մոտ մեկ ամիս, բայց այս ընթացքում երկու անգամ մասնակցել է Ուելսի հավաքականի հանդիպումներին։ Մադրիդում բազմիցս քննադատել են Բեյլին գոլֆին շատ ժամանակ տրամադրելուն։ Բեյլը խոստովանել էր, որ ավելի շատ սիրում է խաղալ ազգային թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում